ԿարևորՀասարակություն

Amnesty International- ին անհանգստացնում են Թուրքիայում հայերի շարունակվող սպանությունները

Ստամբուլի հայկական թաղամասում դեկտեմբերի 28- ին դաժանորեն սպանված հայուհու սպանությունը հարուցել է  Amnesty International- ի անհանգստությունը։ Հրապարակված հատուկ հայտարարության մեջ կազմակերպությունը նշում է, որ սա մեկ ամսում արդեն երկրորդ հայի սպանությունն է Ստամբուլում։

«Ակոս» թերթը գրում է, որ 85- ամյա Մարիցա Քյոչունին սկզբում ծեծել են, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել, ապա՝ գլխատել։

Amnesty International- ն ընդգծում է, որ անցած տարի Ստամբուլի տաքսիստներից մեկը հարձակվել է ուղեւորուհու վրա, երբ լսել է նրա հայերեն խոսակցությունը։

«Հիմքեր կան կարծելու, որ 2011 թ. ապրիլի 24- ին Սեւակ Բալիքչիի սպանությունը զինվորական ծառայության ժամանակ իր ծառայակցի կողմից եւս ռասսայական կամ կրոնական ատելության հողի վրա է տեղի ունեցել։ Դատաքննությունն այս գործով շարունակվում է։ Թուրքական իշխանությունները պետք է առաջ մղեն այս հանցագործությունների հետաքննությունը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Նրանք պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի արմատախիլ անեն անհանդուրժողականությունն ու ազգայնամոլությունը, որոնք ծնում են այս ատելությունը»,- ասված էAmnesty International- ի  հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Back to top button