Հասարակություն

Հայաստանում որոշ ճանապարհներ դեռ փակ են

Ժամը 15.00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Ափնագյուղ, Լանջիկ-Ամասիա, Արագյուղ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները, հայտնում են ԱԻՆ- ից:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button