ԿարևորՔաղաքական

ԵՄ, թե՞ ԵՄ. ընտրությունը 2013- ի՞ն

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

«Ավելին ավելիի դիմաց». ակզբունքով առաջ ընթացող Արևելյան գործընկերության ծրագիրը տարեվերջին պտուղներ տվեց. ստորագրվեց Հայաստան- ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման մասին համաձայնագիրը, ըստ որի ՀՀ որոշ քաղաքացիներ կարող են ԵՄ երկրներ մուտք գործել մեղմացված ընթացակարգով և գործող մուտքի արտոնագրի համար սահմանված 60 եվրոյի փոխարեն 35 եվրո վճարելով:

Ծրագրի հիմքում դրված խորը և համապարփակ ազատ առևտրային գոտիների ստեղծման ու ասոցացման համաձայնագրերի կնքումն էլ նախատեվում է 2013 թվականի ավարտին, ավելի հստակ՝ մինչ Վիլնյուսում նոյեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության  գագաթաժողովը:
Սակայն դրան զուգահեռ  2012 թվականին Ռուսաստանի կողմից հայտարարվեց Եվրասիական միություն ստեղծելու գաղափարի մասին: Տարեվերջյան հաշվետվությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլիեմ վան դեր Գիստը հստակ հայտարարեց, որ Արևելյան գործընկերության ծրագրի իրագործումը, բնականաբան, ազդեցություն կունենա Հայաստանի հետ փոխգործակցության վրա, եթե մեր երկիրը Մաքսային միությանն անդամակցի։

Կգա մի պահ երբ Հայաստանը պետք է սահմանի իր գերակայությունը, թե որ տեղ է ուզում լինել, ասաց եվրոպացի դիվանագետը։

Եթե Հայաստանը Եվրասիական միության անդամ դառնա, իհարկե, կլինեն սահմանափակումներ տնտեսական հարցերում, հստակեցրեց ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավարը, քանի որ դա հիմնական գործոնն է, որ հակասում է ԵՄ հետ ազատ առևտրի գոտու շրջանակներում հարաբերություններին:
Որքանո՞վ ճիշտ կլինի Հայաստանի անդամակցությունը Եվրոսիական միությանը, եթե ընթացքի մեջ է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը. հարցին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, որ զուգահեռներ անցկացնելն անիմաս է, քանի որ Եվրասիական միությունը դեռևս չամբողջացած նախագիծ է, որը, դժվար է ասել որքանով կիրագործվի, իսկ ԵՄ- ն հստակ գործող միություն է։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նույնպես անիմաստ համարեց Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ խոսակցությունները։ Նա նաև Մաքսային միությանը միանալու հարցը սխալ համարեց, մենք ցամաքային ընդհանուր սահման չունենք այդ երկրների հետ, ինչն անտեղի է դարձնում անդամակցության հարցը։

Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է լուրջ ծանր ու թերև անի Մաքսային դաշինք մտնելուց առաջ, քանի որ ԵՄ համեմատ տարբեր խաղի կանոներ են գործում, ինչը հակասություն կառաջացնի:

Թողնել պատասխան

Back to top button