ԿարևորՀասարակություն

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Այս պահին բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի տոնական Սուրբ պատարագ՝ ազդարարելով Սուրբ Ծննդյան ավետիսը։ Այսօր երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերն իրենց տուն կտանեն և կսկսեն տոնել Սուրբ Ծնունդը։
Նախկինում քրիստոնյաներն առավել ուրախությամբ պատրաստվում էին հենց այս տոնին։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսում ենք տոնել հունարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո։
Մասնակցելով ճրագալույցի պատարագին՝ հավատացյալ ժողովուրդը հունվարի 5-ի երեկոյան եկեղեցուց օրհնված լույս է տանում տուն՝ աշխարհի լույսի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը տոնելու։
«Նախկինում հունվարի 5-ին մարդիկ իրենց տներում ճրագ չէին վառում, մասնակցում էին ժամերգությանն ու ճրագալույցի պատարգին, և եկեղեցուց էին լույս տանում իրենց տան ճրագը վառելու։ Սա խորհրդանշում է Քրիստոսի այն խոսքը ,որ ասում էր՝ «Ես եմ աշխարհի լույսը»։Ճրագալույցի պատարագով ավարտվում է նաև դեկտեմբերի 30-ից սկսված Սուրբ Ծննդյան 7-օրյա պահքը։ Այսօր երեկոյան մարդիկ միմյանց ողջունում են ՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի » խոսքերով, որով ավետվում է այն հրաշամանուկի ծնունդը, ում շնորհիվ աշխարհը պիտի փրկվեր մեղքի գերությունից»,- ասում է Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը։։

Նշենք, որ ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին երկու անգամ է մատուցվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ կամ մոմ լուցանել, այսինքն՝ վառել։ Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս մանուկ։

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button