Հասարակություն

Դեկտեմբերի 31- ին ավարտվեց նաեւ աշնանային զորակոչը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

2012 թվականի դեկտեմբերի 31-ին տարվա հետ մեկտեղ ավարտվեց և աշնանային զորակոչը: Այս գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով: Այն ղեկավարում էր պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
Աշնանային զորակոչի ողջ ընթացքում պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդում գործող հանձնաժողողովը ստացավ աննախադեպ շատ` 155 դիմում, մինչդեռ նախորդ` գարնանային զորակոչի ժամանակ դրանց թիվը կազմեց 57: Արդյունքը՝ 93 միջնորդագրերն էին։

 

Թողնել պատասխան

Back to top button