Միջազգային

ԱՄՆ, Գերմանիայի եւ Նիդեռլանդների զինծառայողները մարտական հերթապահություն են սկսում Թուրքիայում

Ամերիկացի 27 զինծառայողներից կազմված խումբը, որոնք պետք է ծառայեն և կառավարեն երկու Patriot զենիթա-հրթիռային համալիրներ, արդեն ժամանել է Թուրքիա, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով այդ երկրում ՆԱՏՕ-ի ներկայացուցչին:
Զենիթա-հրթիռային համալիրները տեղակայված են Թուրքիայի հարավում` Սիրիայի հետ սահմանին: Անկարան Զենիթա-հրթիռային համալիրներ ստանալու համար ՆԱՏՕ-ին պաշտոնապես դիմել էր անցյալ տարվա նոյեմբերի 21-ին: Հայտնի է նաև, որ հունվարի 8-ին 30 հոլանդացի ու 20 գերմանացի զինծառայողներ կմեկնեն Թուրքիա` սկսելու համալիրների տեղադրման նախապատրաստական աշխատանքները:
Առաքելության ժամկետը կարող է տևել մինչև մեկ տարի, իսկ ընդհանուր արժեքը 42 մլն եվրո է: ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ թուրքական սահմանին կտեղակայվի 6 զենիթա-հրթիռային համալիր` ԱՄՆ-ից, Գերմանիայից և Նիդերլանդներից:
Սպասվում է, որ բոլոր 6 հթիռները ռազմական հերթապահություն կսկսեն հունվարի վերջից: 6 համալիրները կսպասարկի ու կհսկի ԱՄՆ-ի, Գերմանիաայի և Նիդերլանդների մոտ 1200 զինծառայող:
Ավելի վաղ՝ Ռուսաստանը մտավախություն է հայտնել Սիրիայի հետ սահմանին հրթիռներ տեղակայելու կապակցությամբ: Դեկտեմբեր 4-ին տեղի ունեցած Հյուսիս-ատլանտյան դաշինքի նախարարների հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենն այս առիթով հայտարարել է. «Ռուսաստանն իրավունք չունի միջամտելու այս գործընթացին: Սա ՆԱՏՕ-ի որոշումն է, երրորդ կողմին այն չի վերաբերում»:
Թեհրանը ևս դեմ է հանդես եկել հրթիռների տեղակայմանը՝ հայտարարելով, որ «այսպիսի միջոցառումները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»:

Թողնել պատասխան

Back to top button