ԿարևորՄիջազգային

2012- ի ամենաազդեցիկ գործիչը Պուտինն է՝ ըստ ամերիկյան ամսագրի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորում է    ամերիկյան Foreign Policy ամսագրի կողմից կազմված 2012 թվականի ամենազդեցիկ մարդկանց վարկանիշային ցանկը:
Ընդ որում՝ Ռուսաստանի նախագահը փաստացի երկրորդ տեղում է, քանի որ պարբերականն իր  վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականը թափուր է թողել:
Վարկանիշի հեղինակները դա բացատրում են հանգամանքով, որ «դեռ ակնկալում են, թե կհայտնվի ևս մեկը, որը իր ուսերին կվերցնի ժամանակակից աշխարհի ամենաբարդ ու վտանգավոր մարտահրավերները»:
Երրորդ տեղը վարկանիշում  բաժին է ընկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեին: Այնուհետև ցանկում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, որին հաջորդում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Տասնյակում տեղ են գտել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեիի, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի և Սաուդյան Արաբիայի միապետ Աբդալլա Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի անունները:

Թողնել պատասխան

Back to top button