Միջազգային

Փակվում է ամենահին շվեյցարական բանկը

Փակվում է շվեյցարական ամենահին բանկը՝ Wegelin & Co- ն, հայտնում է Բի Բի Սի- ն։ ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունումից 35 տարի առաջ՝ 1741 թվականին հիմնադրված բանկի գործունեության դադարեցման պատճառը Նյու Յորքում դատական գործընթացն էր։

Բանկի ներկայացուցիչները դատարանում խոստովանել են, որ իրենց գաղտնի հաշիվներում հարկային ստուգումներից խուսափել են մոտ 100 ամերիկացիներ։

ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության տեսուչների հաշվարկով՝ վերջին 10 տարում այս բանկում ամերիկացները թաքցրել են 1,2 մլրդ դոլար գումար։

Բանկը, որի կենտրոնակայանը գտնվում էր շվեյցարական Սանկտ Գալեն փոքրիկ քաղաքում, համաձայնել է ամերիկյան  իշխանություններին վճարել 57,8 մլն դոլար տուգանք եւ դրաինց հետո «որպես բանկ դադարեցնել իր գործունեությունը»։

Թողնել պատասխան

Back to top button