Հասարակություն

Վախճանվել է ակադեմիկոս Վլադիմիր Սարգսյանը

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 78 տարեկան հասակում մահացել է ակադեմիկոս Վլադիմիր Սարգսյանը։

Նա ծնվել է Նախիջեւանում՝ Ջուլֆայում, ավարտել է Երեւանի պետհամալսարանը, երկար տարիներ դասավանդել ԵՊՀ- ում, եղել Հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի վարիչը, մեխանիկայի ֆակուլտետի առաջին դեկանը, ԵՊՀ գիտական աշխատանքնեի գծով պրոռեկտոր։

Վլադիմիր Սարգսյանը Սլովակիայի ինժեներական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի ԳԱ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, Հայաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, նախկին ԽՍՀՄ գիտնականների հետ համագործակցության Միջազգային ասոցիացիայի փորձագետ (Բելգիա), Կառուցվածքների օպտիմիզացիայի միջազգային ընկերության անդամ, Մեխանիկոսների եվրոպական ընկերության անդամ, Մեխանիկայի և մաթեմատիկայի ամսագրի խմբագրական խորհրդի արտասահմանյան անդամ (Լվով, Ուկրաինա)։

Իր գիտական աշխատանքների համար ակադեմիկոս Սարգսյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու, Բրատիսլավայի համալսարանի Յան Կոմենսկու, Եգիպտոսի Մանսուրայի համալսարանի մեդալներով։

Թողնել պատասխան

Back to top button