ԿարևորՏնտեսական

Ինչպիսին էր 2012 տնտեսական տարին

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

2012-ի տնտեսական տարին ընդհանուր առմամբ, ոլորտի պատասխանաոտւները հաջողված են համարում: Նրանք վստահ են, որ ցուցանիշերը կանխատեսվածից էականորեն բարձր կլինեն: Դրանք կամփոփվեն արդեն  հունվարի կեսերին:

Իսկ մինչ այդ տեսնենք, թե որոնք էին անցած 365 օրերի կարևորագույն տնտեսական իրադարձությունները.

  • Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքների պաշտոնական մեկնարկ,
  • Սահմանային անցակետերի բարեկարգման ուղղությամբ իրականացվող գործնական քայլեր,
  • Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեք:

2012 թ այս, և ոչ միայն,  տնտեսական կարևոր, ինչու չէ նաև ռազմավարական նշանակություն ունեցող, ծրագրերը կյանքի կոչվեցին:  Ազատ տնտեսական գոտիների ստեղծման  մասին տարիներ շարունակ խոսվում էր,   ՌԱՕ ՄԱՐՍ գործարանում եւ Երեւանի մաթեմատիկական ինստիտուտի տարածքներում գործող առաջին ազատ տնտեսական գոտին նոյեմբերից արդեն հայտեր է ընդունում:
Առաջին անգամ կյանքի կոչվեց նաև ճյուղային արդյունաբերական քաղաքականությունը: Սա ոլորտի պատասխանատուների համար, թերևս, ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է:
Հայաստանին հաջողվեց  2012 թ. հասնել մակրոտնտեսական կայունության` մոտ 7 % տնտեսական աճի պայմաններում: Հայաստանի տնտեսական աճի տեմպը ամենաբարձրերից մեկն է տարածաշրջանում, իսկ գնաճը` ամենացածրերից մեկը:  Ծանր ու լարված  տարի. 2012-ի բնութագրումն է՝ ըստ կառավարության   ղեկավարի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի։
Տարին բարենպաստ էր գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերում: Չնայած շատերն են դժգոհում Հայաստանի բիզնես միջավայրից, միջազգային կառույցներում, սակայն, այդպես չեն մտածում:
Doing Business-ում Հայաստանը միանգամից 18 կետով բարելավվեց իր դիրքերը՝ լավագույն տեղն ապահովելով ԱՊՀ երկրների շարքում:
Անցնող տարին նշանավորվեց մի քանի տասնյակ նոր ձեռնարկությունների գործարկմամբ, ևս մի քանի լուրջ ձեռնարկություն աշխատանքը կսկսի առաջիկա ամիսներին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարծում է, որ այս ամենին նպաստում է իրականացվող տնտեսական քաղաքականությունը, որտեղ հիմնական շեշտը դրված է մասնավոր հատված-պետություն համագործակցության վրա:
2012 թ. աննախադեպ էր միջազգային կազմակերպություններին ինտեգրվելու գործընթացների արագացման, ինչպես նաեւ դրանց շուրջ բանավեճերի սրացման առումով:
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերին վավերացրեց ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որ կառավարության ղեկավարների մակարդակով ստորագրվել էր դեռ 2011 թ։
Ակտիվացել են Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները:   Հայաստանն ու ԵՄ այժմ  հասել են վիզային ռեժիմի դյուրացման` Հայաստանն ընդհանրապես հանել է վիզայի պահանջը, իսկ ԵՄ-ն Շենգենյան գոտի մուտք գործելու համար կիրառելու է պարզեցված ընթացակարգեր:
2012թ-ն առանձնացավ նաև դրամի արժեզրկմամբ:   2012 թ. առաջին ամիսներին  385 դրամի համեմատ դոլարի փոխարժեքը մայիսին գերազանցեց 400 դրամը, իսկ հուլիսին հատեց 420 դրամի սագմանագիծը: Դրամի արժեզրկվեց շուրջ  9%:
2012թ-ին ամեն ինչ չէր, որ հաշտ ու խաղաղ էր,  տարին աչիք ընկավ Արմավիա»-«Զվարթնոց» վեճով, արդյունքում՝  «Արմավիան»   մի քանի անգամ դադարեցրեց թռիչքները` «Զվարթնոց» օդանավակայանի հետ ունեցած խնդիրների պատճառով:
«Արմավիան» մարեց «Զվարթնոցին» պարտքերի մի մասը եւ կարողացավ ժամանակավորապես  լուծել իր խնդիրները:

Թողնել պատասխան

Back to top button