ԿարևորՀասարակություն

Ովքեր աշխատում են Ամանորի տոնական օրերին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ամանորի շրջանում հանրապետությունում ոստիկանությունն աշխատում է  ուժեղացված ռեժիմով: Իրավապահ մարմինները բնակչությանը կոչ են անում այս օրերին հնարավորին չափ զգուշանալ հնարավոր կողոպուտներից, քանի որ տոնական տրամադրությունից եւ ամանորյա խառնաշփոթից գրպանահատները կարող է փորձեն օգտվել:

Տոն օրերին ծագած առողջական խնդիրներին եւ պատահարներին հրատապ արձագանքելուն պատրաստ են շտապօգնության ծառայությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարության 911 փրկարար ծառայությունը:
Նախատոնական և տոնական օրերին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում զգոնությունն ավելի է մեծացել: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` վերջին տարիներին բանակում դժբախտ պատահարներ չեն գրանցվել, սակայն, միևնույնն է, զգոնությունը չի թուլացվել:

2013-ի սպասվելիք քաղաքական իրադարձություններով պայմանավորված` ամանորին աշխատում է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Թողնել պատասխան

Back to top button