Միջազգային

Ձերբակալվել է Թուրքիայի ԳՇ նախկին պետը

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իսմայիլ Ղարադային ձերբակալվել է 1997 թվականին կառավարության տապալման մեղսակցության համար։

Գեներալին ձերբակալել են Ստամբուլի իր բնակարանում եւ հարցաքննության համար տեղափոխել Անկարա։

Նախկին վարչապետ Նեջմեդթին Էրբաքանը հրաժարական էր տվել «հետմոդեռնիստական հեղաշրջումից» հետո։ Սա առանց բանակի անարյուն հեղաշրջում էր, որից հետո իշխանության եկավ աշխարհիկ կառավարություն։

Մայիսին արդեն վեց գեներալների մեղադրանք էր ներկայացվել Էրբաքանի պաշտոնանկությանը մասնակից լինելու համար։

Թողնել պատասխան

Back to top button