Միջազգային

Դեպարդիեն դարձավ Ռուսաստանի քաղաքացի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր քաղաքացիություն է շնորհել ֆրանսիացի ճանաչված դերասան Ժերար Դեպարդիեին։

Դեպարդիեն որոշել էր հայրենիքը լքել, երբ հայտնի դարձավ, որ 2013- ից Ֆրանսիայում ներդրվում է միլիոնատերերի համար 75 տոկոս եկամտահարկ սահմանող օրենք, եւ հաստատվել հարեւան Բելգիայում։ Չնայած Սահմանադրական խորհուրդը որոշեց, որ այդ օրենքը հակասահմանադրական է, սակայն Դեպարդիեի որոշման վրա դա չազդեց։

Նրա քայլը երկրի վարչապետ Ժան Մարկ Էրոն որակեց «բավականին խղճուկ», որից հետո զայրալից նամակով Դեպարդիեն հրաժարվեց նաեւ ֆրանսիական քաղաքացիությունից։

Թողնել պատասխան

Back to top button