Հասարակություն

Մանկատան եւս երկու աղջիկ Նոր տարին կդիմավորի նոր ընտանիքում

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Տարեմուտի նախաշեմին Էջմիածնի «Մեր տուն» հասրաակական կազմակերպությունից երկու աղջիկ ամանորը կդիմավորեն սեփական ընտանիքում:
Գավառի և Վանաձորի մանկատան աղջիկների հույսի օրրանը կանաչ ճանապարհ է բացել նրանց նոր և երազած կյանք պարգևելու համար:

2006 թվականին հիմնադրված«Մեր տանն» ապրող աղջիկներից երկուսն այսօր ամուսնանում են հայկական ավանդույթով ու կարգով: Ստեղծման վեց տարիների այս ընտանիքում արդեն ամուսնացրել են 7 աղջիկ և ունեն 7 թոռ:

19- ամյա Գոհարի ու 20- ամյա Թեհմինեի համար այսօրը անմոռանալի է։ Նրանք կրում են հարսնաքող եւ պսակադրվեցին եկեղեցում։

Թողնել պատասխան

Back to top button