ԿարևորՀասարակություն

Ձմեռ պապ, Սանտա Կլաուս, Մեծ պապուկ

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Ամանորը ամենաընտանեկան ու ամենաազգային տոնն է համարվում։ Յուրաքանչյուր ազգ այն տոնում է յուրովի։ Փոխվել են թե ժամանակները, թե մոտեցումները, թե բարքերը։ Իսկ որն է հայկական ազգային տոնածառը և երբվանից են այն սկսել զարդարել և ով է եղել Սանտա Կլաուսի ու Ձմեռ պապի նախատիպը:
Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ձմեռ պապի հայկական ավանդականի նախատիպի մասին վկայություններ ունենք մեր պատմիչներից:
Ըստ այդմ` հայ մատենագրության մեջ նրան կոչում էին Մեծ պապուկ: Իսկ իբրև տոնածառ հնում ընդունված է եղել զարդարել ձիթենու ճյուղը, որը զարդարել են թարմ և չորացված մրգերով:
Հունվարի մեկով սկսվում է նաև հոգևոր տարին և այդ օրը Հայ Առաքելական եկեղեցում մշտապես մատուցվում է սուրբ պատարագ, ասաց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
Թեպետ շատ բան է փոխվել հին ժամանակներից, այսօր մեր տոներում շատ են նաև օտար տարրերը, այնուամենայնիվ ինչպես ազգագրագետը, այնպես էլ հոգևորականը նկատեցին, որ զուգահեռ կարողանում ենք պահպանել նաև ավանդականն ու ազգայինը:

Թողնել պատասխան

Back to top button