Հասարակություն

Իրանահայ համայնքի կենսունակությունը պայմանավորված է նաեւ 500- ամյա ավանդույթներով

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Սփյուռքի հայկական գաղթօջախների մեջ ամենակենսունակներից մեկը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանն այսպես է բնորոշում իրանահայ  համայնքը՝ կենսունակությունը պայմանավորելով համայնքի 500-ամյա ավանդույթներով ու Հայաստանին շատ մոտ լինելու հանգամանքով։
«Ալիք» օրաթերթի խմբագիրը նշում է, որ վերջին տարիներին գաղութի հիմնական խնդիրը արտագաղթն է դեպի Միացյալ Նահանգներ և Եվրոպա, սակայն, ինչպես նկատում է զրուցակիցս, քանակական անկումն էլ անգամ չի ազդում իրանահայ համայնքի որակի ու կենսունակության վրա։
Մեզ միշտ հաճելիորեն զարմացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկաան հուշարձանների հանդեպ վերաբերմունքը։ Ըստ Դերենիկ Մելիքյանի՝ դա Իրանի պետական քաղաքականությունն է ու հայկական համայնքի ու Հայատանի հանդեպ իշխանությունների խիստ դրական վերաբերմուքի դրսևորումը։ Խմագիրն ամենևին էլ պատահական չի համարում, որ Հին Ջուղայում հայկական գերեզմանոցի ոչնչացման լուրը առաջինը հաղորդեցին հենց Իրանի սահմանապահները և նման փաստերը մշտապես դատապարտվել են Իրանում։
Հայկական հուշարձնների վերանորոգման համար ամեն տարի պետբյուջեից հատկացումներ են կատարվում։ Հայկական հուշարձանները խնամքով պահպանվում են նաև այն տարածքներում, որտեղ վաղուց արդեն հայեր չեն ապրում։ Այս ամենում «Ալիք»-ի գլխավոր խմբագիրը չի թերագնահատում նաև Իրանի խորհրդարանի հայ զույգ պատգամավորների ջանքերը։
Ինչպես Իրանի ողջ ժողովրդին, այնպես էլ տեղի հայկական համայնքին այսօր մտահոգում է այն լարվածությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում։ Մելիքյանի խոսքով՝ Իրանի դեմ պատերամզի վտանգն այսօր առավել քան երբևէ համախմբել է Իրանի ողջ ժողովրդին, ադ թվում նաև՝ հայ համայնքին։

Պատերազմի հավանականությունն Իրանում չեն բացառում, բայց, ինչպես ասում է զրուցակիցս, դա մեծ խուճապ առանձնապես չի առաջացնում, քանի որ պատմության դասերն այստեղ լավ են սերտել։
«Բացի այդ՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին լսում ենք ամեն օր, մի տեսակ սովորական է դարձել անգամ»,- ասում է Դերնիկ Մելիքյանը։

Թողնել պատասխան

Back to top button