Միջազգային

Ինքնաթիռը երեք մասի է բաժանվել վայրէջքի պահին

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում այսօր Red Wings Airlines ավիաընկերության Ту-204 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, երեք մասի բաժանվել եւ այրվել։ ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ զոհվել է երկու մարդ։ Ինքնաթիռում, ըստ նախնական տեղեկությունների, եղել է 8- 12 մարդ։

Դեպքի վայրը շրջափակել է տրանպորտային ոստիկանությունը։

«Վնուկովոն» ինքնաթիռների վայրէջքը դադարեցրել է եւ այժմ բոլոր օդանավերը վայրէջք են կատարում Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button