Հասարակություն

Ատրպատականի թեմի առաջնորդն այցելեց 12- րդ դարի սբ. Պողոս- Պետրոս եւ սբ- Հովհաննես եկեղեցիներ

Նախօրեին Ս. Պետրոս եւ Ս. Պողոս առաքյալների, ինչպես նաեւ Հակոբոս եւ Հովհաննես առաքեալների իրերահաջորդ տոների առիթով Ատրպատականի Հայոց Թեմի Առաջ֊նորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճյանը մի խումբ ուխտավորների ընկերակցությամբ այցելել է Ղզըլջա գյուղը, որը գտնվում է Սալմաստից 7 կմ հեռավորության վրա։

1134 թվականին կառուցված Ս. Պողոս-Պետրոս մատուռը դժբախտաբար խոնարհվե֊լով հողաթմբի է վերածվել։ Նրանից 100 մետր դեպի արեւելք գտնվում է Ս. Հովհաննես եկեղեցին, որը դեռեւս կանգուն է, թեեւ ոչ մխիթարական վիճակում:

Ս. Հովհաննեսը քարաշեն է, կառուցված 1184- ին հայաբնակ Ղզըլ֊ջա գյուղում, որը այժմ ամբողջովին հայաթափվել է: Վերոհիշյալ եկեղեցական տոների առիթով կարճ արարողություն է կատարվել խոնարհված եկեղեցում։

Թողնել պատասխան

Back to top button