Հասարակություն

Առաջիկա երկու շաբաթը տեխզննության կտրոն չունեցողներին չեն տուգանի

Նկատի ունենալով, որ տարեվերջին ոչ բոլոր վարորդներն են հասցրել ձեռք բերել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ, իսկ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, ոստիկանության պետի հանձնարարականով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի:

 

Թողնել պատասխան

Back to top button