Հասարակություն

Ամեն ազգ յուրով է նշում Ամանորը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հույները Ձմեռ պապիկին անվանում են Այոս Վասիլիս, ասորիները՝ Սավթ Սթվա:

Գալիք օրերին հույները իրար հանդիպելիս կասեն Կալի քրոնյա, իսկ ասորիները`Վիշիթոխնա ապրիխա:

Այսօր Հայաստանում բնակվում է ավելի քան 5 հազար հույն և շուրջ 7 հազար ասորի:

«Հունական ուտեստներում տարբերվում է բրնձով և հունական համեմունքներով տոլման, ինչպես նաև՝ պիդահացը։ Այս հացի վրա խաչ են հյուսում, մեջը կոպեկ են դնում: Առաջին կտորը Աստծո բաժինն է»,- Ամանորի հունական առանձնահատկություններն է ներկայացնում հունական համայնքի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահ Սլավա Ռաֆայելիդիսը:

Ում բաժին հասնի մետաղադրամը, նա այդ տարի հաջողակ կլինի, ասում է նա։

Ասորիները ունեն սեփական Նոր տարին, որը նշվում է ապրիլի 1-ին: Եկող տարի նրանք կդիմավորեն 6763 թվականը: Սակայն, ըստ ասորական համայնքի «Աթուռ» կազմակերպության երիտասարդական թևի նախագահ Լեոնիդ Բադալովի, ասորիները պատրաստվում են նշել և գալիք Ամանորը:

«Ասորական սեղաններին առանձնանում է բուշալան, որը սպասի նման կերակուր է, սակայն այլ կերպ է պատրաստվում, և՝ հալվան»։

Որպես քրիստոնյաներ և հույները, և ասորիներն իրենց տները զարդարում են եղևնիներով և տոները անցկացնում են ուրախ և զվարթ:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button