ԿարևորՔաղաքական

Տոնական օրերին կաշխատի նաեւ Կենտրոնական բանկը

Կենտրոնական բանկը տոնական օրերին, այնուամենայնիվ, կաշխատի,  որպեսզի ՀՀ նախագահի թեկնածուները հնարավորություն ունենան մուծել ընտրական գրավը։ (Գրավի վճարման անդորրագիրը գրանցման համար անհրաժեշտ է մյուս փաստաթղթերի հետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար):

Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից «Ռադիոլուրին» հայտնել են, որ  իրենք աշխատելու են ոչ թե հունվարի 8-ից, ինչպես ավելի վաղ նախատեսված էր, այլ նաև հունվարի 3-ին և 4-ին` առավոտյան 9-ից մինչև ժամը 16-ը:

Հաշվի է առնվել  հանգամանքը, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը:

Հիշեցնենք, որ «Ռադիոլուրն օրերս անդրադարձել էր այս խնդրին  ու պարզել, որ բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ի` ժամը 14.00-ը` թեկնածուներին զրկելով տոնական այդ մի քանի օրերին ընտրական գրավը մուծելու հնարավորությունից:

 

Նախօրեին նաեւ դատական դեպարտամենտն էր հայտարարել, որ «2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով դատարան դիմելու քաղաքացիների իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով ընտրական վեճերով հայցադիմում ներկայացնելու և դրանց ընթացք տալու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետները օրացույցային օրերով հաշվարկելու պահանջը» ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:

 

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button