ԿարևորՀասարակություն

ՏԻՄ համար 2012- ը հագեցած տարի էր, ասում է Արմեն Գեւորգյանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների համար հետաքրքիր և լուրջ քաղաքական իրադարձություններով հագեցած տարի. այսպես է անցնող՝ 2012 թ բնորոշում տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
2012 թ ոլորտին կայուն զարգացման հնարավորություն  էր տվել:  Այս տարի առաջին անգամ, ընտրական օրենսգրքի համաձայն, անցկացվել են ՏԻՄ ընտրություներ՝ համախմբված կերպով:
Ընդհանուր առմամբ՝ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել 815 համայնքում, համայքի ղեկավարի ընտրություններ անցկացրած 704 համայնքից 146-ում ընտրվել են նոր համայնքապետեր:
Ի դեպ՝ նախարարը դժվարացավ նշել, թե ընտրված համայնքապետերից քանիսն են իշխող՝ ՀՀԿ կուսակցության անդամներ:
«Ընդհանուր առմամբ՝ բոլոր ընտրություններն անցել են նորմալ, հանգիստ մթնոլորտում։ Չնայած  այս ամեն ինչին՝  եղել են որոշակի խնդիրներ, որոնք նաև ստիպում են մեզ, որպեսզի մենք առաջիկա տարիներին նոր լուծումներ ու նոր մոտեցումենր որդեգրենք օրենսդրությունը բարելավելու նպատակով»:
2012-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները, ըստ նրա, այլ առանձնահատկությունով ևս աչքի   ընկան։ Ընտրական օրենսգրքի  համաձայն՝ առաջին անգամ քաղաքական կուսակցություններին հնարավորություն տրվեց առաջադրել ավագանու անդամներ: Մինչ այդ՝ նրանք ինքնաառաջադրվում էին:
Սա տարածքային կառավարման նախարարն այս տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություն  է համարում: Մարզերում առաջացած մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, հատկացվել է 40 միլիարդ դրամ, որից 20 միլիարդը՝ միայն 2012-ին:
Գումարները պատահական չեն տրամադրվել մարզերին։ «Մենք մարզպետների հետ ունենք հստակ պայմանավորվածություն։ Դա հանրապետության նախագահի ու վարչապետի պայմանն է եղել նաև, որ ծրագրերի մեջ առաջնահերթ ուշադրությունը դարձնել որակին և կատարվող աշխատանքների ամբողջական ծավալին»:

 

Հավելենք, որ գումարների զգալի մասն ուղղվել է նաև սահմանամերձ գյուղերի հրատապ խնդիրների լուծմանը: Այլ օգտակար ծրագրեր տարվա ըթնացքում  ևս իրականացվել են,- հիշեցրեց տարածքային կառավարման նախարարը՝ խոսքը դիզվառելիքի ու պարատանյութի սուբսիդավորմանն էր վերաբերում: Արտագաղթի հետ կապված տվայլենրը դեռ կամփոփվեն, սակայն,ոլորտի պատասխանատուն էլ է տեղյակ՝ մարդիկ երկրից հեռանում են հիմնականում աշխատանք չունենալու պատճառով:  Արմեն Գևորգյանը ՌԴ-ի կողմից իրականացվող Հայրենակիցներ ծրագրի մասին որևէ կարծքի չարտահայտեց՝ հետևյալ պատճառաբանությամբ՝

Ձայն   ՀՀ վարչապետն արդեն իր մոտեցումն արտահայտել է, կոռեկտ չի լիւնի, որ ես իրենից հետո որևէ մոտեցում արտահայտեմ:

 

Հիշեցնենք, որ մեր երկում ծարգիրը դադարեցված է: Սա այն ծրագիրն էր, որով մեր հայրենակիցները մեկնում էին ՌԴ-ի  հիմնականում սահմանամերձ շրջաններ , ապահովվում աշխատանքով:

Ոռոգման համակարգում տարածքային կառավարման նախարարը կարևորեց  ջրամբարների շահագործումը: Մասնավոապես, այս տարի շահագործման է հանձնվել Մարմարիկի ջրամբարը, որն ամբողջությամբ 3-ից 5 միլիոն խորանարդ մետր ջրով կլցվի 3-ից 4 տարվա ընթացքում:  Դե իսկ վերջում, ամանորյա շնորհավորանք՝  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի Արմեն Գևորգյանից

Ձայն

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button