Հասարակություն

Սիրիահայ ուսանողներին տրամադրվեց կրթաթոշակի հավաստագիր

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում ստացան Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը սիրիահայ ուսանողներին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր խոսքում վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են սիրիահայերի խնդիրների լուծմանը
«Ես ուրախ եմ, որ արդեն հարյուրավոր սիրիահայ ուսանողներ ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այս ծրագիրը սիրիահայ ուսանողներին աջակցելու նպատակ ունի, որպեսզի նրանք ժամանակավոր դժվարությունները կարողանան ավելի հեշտ հաղթահարել։ Մենք հետևելու ենք, թե ինչպես են ձեր գործերն ընթանում բուհերում, ինչ դժվարությունների եք հանդիպում, ինչպես եք ինտեգրվում։ Մենք մշտապես ձեր կողքին ենք լինելու, և դուք առարկայորեն տեսնելու եք պետության օժանդակությունը»,- նշեց ՀՀ վարչապետը։

 

Թողնել պատասխան

Back to top button