Քաղաքական

ՀՀ նախագահի քվեարկությանն արտերկրում կմասնակցի 243 ընտրող

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ 35 երկրներում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թիվը 243 է:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ուղեցույցը` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի եվ ժամկետների վերաբերյալ:

Ուղեցույցը, ինչպես նաև Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը զետեղված են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

Թողնել պատասխան

Back to top button