Հասարակություն

«Հեքիաթային տնակ» ԴԱՀԿ նախաձեռնությամբ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառույությունը այսօր ևս անմաս չմնած ամանորյա անցուդարձից: Ծառայության պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նախաձեռնությամբ այստեղ հատուկ երեխաների համար բացվեց «Հեքիաթային տնակ»։
Այստեղ  ամուսնալուծված ծնողների երեխաները հնարավորություն կունենան տեսակցել իրենցից հեռու ապրող ծնողի և այլ բարեկամների հետ:
Ըստ ԴԱՀԿ ծառայության տվյալների՝ 2012 թվականին ալիմենտի բռնագանձման 987 կատարողական վարույթ է հարուցվել, 75  երեխաների տեսակցություն է կազմակերպվել, հարուցվել է նաեւ 10 երխաների հանձման վարույթ:
Վիճակագրական այս թվերի ետևում շատ հաճախ մանկական արցունքներ են և ընտանեկան խորը խնդիրներ:
Ցանկալի կլինի, որ շատ մոտ ապագայում այս վիճակագրությունում լինեն միայն զրոյական ցուցանիշներ և երեխաները ծնողների հետ երջանիկ կլինեն:

Թողնել պատասխան

Back to top button