Մշակույթ

Հայկական աղբյուրները թառի մասին գրում են 5- րդ դարից

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

ՅՈՒՆԵՍԿՕ-ն թառը ճանաչել է որպես ադրբեջանական գործիք։ Այդ առիթով Իրանն արտահայտել է իր վորդովմունքը և բողոք ներկայացրել։ Ուսումնասիրելով թառի անցած ճանապարհն ու կատարելագործման բոլոր փուլերը՝ հայտնաբերում ես մեկ բան. երաժխշտական այս նվագարանի գրեթե բոլոր վարպետները եղել են հայեր։
Ադրբեջանցի ամենահայտնի թառահար հաջի Մամեդովն ինքը Սողոմոն Սեյրանյանի աշակերտն էր։ Այս ասպարեզում ադրբեջանական այլ նշանավոր անուններ, հայ արվեստագետները, գոնե, չեն հիշում։ Այնպես որ՝ անգամ Բաքվի նշանավոր թառահարների ցանկում ևս հայկական ազգանուններ են։
Հայկական աղբյուրներում թառի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 5- րդ դարին։ Երաժշտական այս նվագարանը սիրված ու տարածված է եղել հայկական ողջ տարածշրջանում։
«Մեզանում թառը անուշադրության մատնվեց վերջին տասնամյակներին, իսկ թառի հանդեպ իր հավակնություններն Ադրբեջանը ակտիվորեն դրսևորում էր դեռ խորհրդային տարիներին»,- ասում դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը։
«Քոչվոր ժոողվուրդները չեն կարող ունենալ օրինակ թոնիր, լավաշ, դրանք ստեղծում են նստակայաց ժողովուրդները, նույն կերպ ադրբեջանացիների քոչվոր նախնիները չէին կարող նաև թառ ստեղծել, քանի որ դրա համար պետք էր առնվազն թթենի աճեցնել »,-ասում է Դանիել Երաժիշտը, իսկ Հայաստանի հնագույն շնչական նվագարանների «Տկզար» նվագախմբի հիմնադիր Կառլեն Միրզոյանը ներկայացնում է մասնգիտական լուրջ հիմնավորումներ, որոնք բացառում են թառի ադրբեջանական ծագման վարկածն ու խոսում գործիքի հայկական ծագման վերաբերյալ։

Այդուհանդերձ՝ փաստն այն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն թառը ճանաչել է որպես ադրբեջանական գործիք, իսկ Իրանն այդ առիթով արտահայտել է իր վորդովմունքն և բողոք ներկայացրել, քանի որ վերջինը ևս թառի հայրնեիքը լինելու սեփական հիմնավորումներն ունի։
Այն , որ Ադրբեջանին, այնուամենայնիվ, հաջողվեց միջազգային այս կառույցին մոլորության մեջ գգել, արվեստաբան Հակոբ Մարտունիի համոզմամբ, հայկական կողմի մեղքն է, մասնավորապես, դիվանգիտական կառույցների անգործության արդյունքը, իսկ «Տկզար» նվագախմբի հիմնադիր Կառլեն Միրզոյանն այս պահին էլ համզված է՝ լավ աշխատանքի դեպքում թառի պատմական ծագումը կարելի է բացահայտել ու ներկայացնել Եվրոպային։

Թողնել պատասխան

Back to top button