Միջազգային

Խաղաղապահ ուժերի տեղակայմանը կողմ են եւ Սիրիայի կառավարություն, եւ ընդդիմությունը

Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունն ընդունում են, որ  անհրաժեշտ է երկրում տեղակայել խաղաղապահ ուժեր, Դամասկոսում հայտարարել է Սիրիայի հարցով  ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց   Լահդար Բրահիմին:
Նա միաժամանակ նշել է, որ միջազգայի խաղաղապահ ուժերի տեղակայման հարցում դեռ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: Բրահիմին նաև հիշեցրել  է, որ Սրիայում ցանկացած առաքելություն իրականցնելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությունը, իսկ համապատասխան բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է, որ այն հավանության արժանանա Ռուսաստանի, Չինաստանի, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից:
ՄԱԿ-ում վերջին շաբաթվա ընթացքում քննարկումներ են ընթանում Սիրիայում խաղաղապահ առաքելության ձևաչափի և պլանների վերաբերյալ, եթե իհարկե Անվտանգության խորհուրդում բանաձև ընդունվի սիրիական ճգնաժամին միջամտելու անհրաժեշտության մասին:
Ենթադրվում է, որ առաքելությունը կիրկանացվի երեք ուղղությամբ` դիտորդական, ռազմական և քաղաքացիական, որին կմասնակցի ընդհանուր հաշվով 4-ից 10 հազար  մարդ:
Լահրադ Բրահիմին շտապել է ցրել Դամասկոսի մտավախությունները, ընդգծելով որ խաղաղապահ ուժերի լիազորույթուններն ու գործելու ժամկետները երկրում հստակ սահմանված կիլնեն:
«Հստակ երաշխիքներ կլինեն, որ դա օկուպացիա չէ»;- ասել է նա:

Թողնել պատասխան

Back to top button