Քաղաքական

Մաքսային միության ու ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի միջև բախումներ պետք չէ փնտրել

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/271212bekaryan.mp3

Անցնող տարվա ընթացքում Հայաստանը հաջողություններ արձանագրեց եվրաինտեգրման գործընթացում. ստորագրվեց Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման համաձայնագիրը , իսկ 2013- ի մինչև նոյեմբեր, մինչ Արևելյան գործընկերության գագաթաժողովը, նախատեսված է ստորագրել նաև ասոցացման համաձայնագիրը։

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանի խոսքով՝ Եվրաինտեգրման արագ տեմպերի մասին է վկայում նաև խորը և համապարփակ ազատ առևտրային գոտիների ստեղծման շուրջ նախատեսող համաձայնագիրը։

Եվրաինտեգրման ուղղությամբ գրանցած առաջընթացը միայն արտաքին հարցերով չէ պայմանավորված, ծանրակշիռ  ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ասում է քաղաքագետը՝ մասնավորապես ընդգծելով, որ բարձր է գնահատվել անցած խորհրդարանական ընտրությունների ընթացքը։
Հայաստանի համար եվրաինտեգրումը մնում է որպես գերակայություն և ներկա դրությամբ անտեղի են Եվրասիական միության անդամակցության մասին խոսակցությունները, քանի որ վերջինը, ըստ Կարեն Բեքարյանի, ընդամենը հայեցակարգ է:

Մաքսային միության ու  ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի միջև Եվրոպական ինտեգրացիայի ղեկավարը խորհուրդ տվեց բախումներ չփնտրել:  Ավելի լավ է օգտագործել բոլոր հնարավորությունները, ասաց:

Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության երկրների հետ և այստեղ նախ շատ հետաքրքիր է իմանալ, թե այդ երկրներն ինչ ձևով պատրաստ կլինեն օժանդակել մեր երկրին, այդ թվում և ի լրացում ԵՄ օժանդակության։ Իսկ օժանդակությունը կարող է լինել Աբխազական երկաթգծի գործարկման, Իրանի հետ երկաթգծի առկայության և Թուրքիայի հետ սահմանի բացման հարցերում, հիմնավորեց ասելիքը կազմակերպության նախագահը:
Հակառակ դեպքում Հայաստանը կարող է վերապահումներով անդամակցել Մաքսային միությանը, ինչը չի խոչընդոտի ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրային համաձայնագրին:

Թողնել պատասխան

Back to top button