Տնտեսական

«Կոնտակտ» եւ «Բլիզկո» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը դադարեցված է

Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչել «Կոնտակտ» եւ «Բլիզկո» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը։ Ազգային դրամատումը երկու դեպքում էլ փաստել է, որ այս համակարգերը վտանգում են Հայաստանի ֆինասնական համակարգի կայունությունը։

«Կոնտակտ» համակարգի օպերատոր «Ռոսսլավ բանկը», «անհիմն ևառանց որևէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առևտրային բանկերի  հետ կնքված պայմանագրերի դրույթները, չի ապահովվել (դադարեցվել է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու բանկերի իրավունքը»,- ասված է ԿԲ որոշման մեջ։

«Բլազկոն» էլ, ըստ ազգային դրամատան, չի պահպանել « Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականիհուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված  «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և(կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի (այսուհետ՝ Ուղեցույց) 4.1կետի «զ» ենթակետի պահանջները»։

Թողնել պատասխան

Back to top button