Հասարակություն

Քուվեյթը Հայաստանում հաստատված սիրիահայերին 100 հազար դոլար օգնություն է տրամադրում

Քուվեյթի Հանրապետությունը 5 միլիոն դոլար է հատկացրել սիրիական ճգնաժամի հետևանքով տարբեր երկրներում սիրիացիներին օժանդակություն ապահովելու նպատակով: Քուվեյթի կառավարության որոշմամբ Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության միջոցով 100 հազար ԱՄՆ դոլար տրամադրվել է Հայաստանում գտնվող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելուն:

Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  Հայաստանում Քուվեյթի  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդին,  «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը։
Իսլամական բարեգործական կազմակերպության և Քուվեյթի դեսպանության աշխատակիցների ջանքերով՝ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի օգնությամբ ուսումնասիրվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի կարիքները, գնահատվել են դրանք:
Քուվեյթի դեսպանության աշխատակիցները դիտարկում են կատարել, որի արդյունքում պարզվել է ամենից հարմար գնային քաղաքականությամբ սուպերմարկետը: Որոշվել է սիրիահայ առավել կարիքավոր 1000 ընտանիքի տրամարել 20.000 ՀՀ դրամի քարտ:
Սփյուռքի նախարարությունում լրագրողների և սիրիահայերի ներկայությամբ նշված քարտերը տրամադրվեցին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

Թողնել պատասխան

Back to top button