Հասարակություն

Նոտարները տոնական օրերին, այնուամենայնիվ, կաշխատեն

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոտարական պալատի հետ համատեղ տեղեկացնում է, որ տոնական օրերին կգործի նոտարների հերթապահություն՝ ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով։

«Ռադիոլուրը» նախօրեին անդրադարձել էր այս խնդրին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոտարական պալատի հետ համատեղ տեղեկացնում է, որ 2012թ.-ի դեկտեմբերի 29-ից 2013թ.-ի հունվարի 4-ն ընկած ոչ աշխատանքային օրերի ընթացքում սահմանվելու է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտարների հերթապահություն՝ ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով»,- ասված է համատեղ տարածված հայտարարության մեջ։
Նոտարական վավերացման աշխատանքները կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 098-00-87-00, 093-90-91-16, սկսած ժամը 9.00-ից մինչև 18.00» ։

Թողնել պատասխան

Back to top button