Հասարակություն

ԻԱԿ- ը հրապարակեց իր սեւ եւ սպիտակ ցուցակները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն այսօր հրապարակել է 2012 թվականի ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների «սև ցուցակն» ու նաև եռամսյակային «սև ցուցակներում» հայտնվելուց հետո տեղեկատվության ազատության ոլորտում իրենց աշխատանքը վերանայած պաշտոնյաների «սպիտակ ցուցակը»:
Ամփոփելով տարեկան արդյունքները` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հայտարարեց «սև ցուցակում» հայտնված պաշտոնյաների անունները։

Առաջին հնգյակում են Վարդենիսի եւ Վանաձորի քաղաքապետերը, ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդները։

Նշենք, որ «սև ցուցակում» հայտնվում են այն պետական կառավարման մարմիների, ՏԻՄ-երի կամ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարները, ովքեր չեն պատասխանում տեղեկատվություն ստանալու հարցումներին, տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ,  անհիմն մերժում են տեղեկատվություն ստանալու հարցումները, թերի, ոչ լիարժեք, կամ կեղծ տեղեկատվություն են տրամադրում, տեղեկատվության տրամադրման համար անօրինական վճարներ են սահմանում կամ գանձում, պատշաճ կերպով չեն հրապարակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Տեղեկատվության ազատության ոլորտում իրենց աշխատանքը հասցրել են վերանայել և «սև ցուցակից» ժամանակին դուրս գալ Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն ու  Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը:

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button