ԿարևորՀասարակություն

ԲՆ- ն պատրաստ է լուծել ու կարգավորել իր առջև դրված խնդիրները, ասում է Արամ Հարությունյանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Բնապահպանության ոլորտն այն եզակիներից էր, որի աշխատանքները մշտապես գտնվում էին բնապահպան ակտիվիստների քննադատության թիրախում, 2012- ին էր, որ նրանք մի շարք հարցերում քաղաքացիական նախաձեռնություններով հանդես եկան ու, ինչու չէ, նաեւ հասան հաջողությունների:
Ոլորտի պատասխանատուն՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննադատություններին նորմալ է վերաբերում, բնապահպան ակտիվիստների հետ պարբերաբար է հանդիպում, մշտական  համագործակցության մեջ է, կաշկանդված չէ: Նրանց մի մասը վերջերս նաև նախարարի հրաժարականն էր պահանջում։
«Բնականաբար, դա իրենց իրավունքն է, ես ձեզ ուղղակի որպես ամփոփում ուզում եմ ասել, մեր նախարարությունում շատ լավ թիմ կա, և մեր նախարարության թիմը նախարարի  գլխավորությամբ պատրաստ է լուծել ու կարգավորել իր առջև դրված խնդիրները»,- ասաց Արամ Հարությունյանը:
Այնպես որ՝ բնապահպանության նախարարը միայն ակտիվիստների պահանջով չի պատրաստվում պաշտոնին հրաժեշտ տալ, շարունակելու է աշխատել, իսկ 2012թ բազմաթիվ աշխատանքներ իրականցրել են։
Մասնավորապես՝ Սևանա լճի մաքրման աշխատանքները շարունակվել են նաև 2012թ, ընդհանուր առմամբ մաքրվել է  110 հա տարածք,  1900,11 սմ-ով բարձրացել է Սևանա լճի մակարդակը, Սևանա լիճ է բացթողնվել 366 հազար հատ մանրաձուկ,  Սյունիքի մարզում ստեղծվել է« Արևիկ Ազգային» պարկը, Շիրակի մարզում ՝ «Արփի լիճ» ազգային պարկն իր այցելուների կենտրոնով, բնության թանգարանի մասնաճյուղով, վարչական շենքով:
Եվս մեկ, այսպես ասենք,  աղմկահարույց  իրադարձություն,որը չվրիպեց բնապահպան ակտիվիստների աչքից:Այս տարվա հոկտեմբերի սկզբին աշխատանքից ազատվեցին  Խոսրովի արգելոց ՊՈԱԿ-ի տնօերնն ու  մի շարք աշխատակիցներ:  Մինչ մրցույթի հայտարարումը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Հովակիմյանը:
Արամ Հարությունյանն ասաց,  որ մրցույթը կհայտարարվի Ամանորից անմիջապես հետո։ «Չկա որևիցե հավանական թեկնածու, հայտարարելու ենք, չափանիշերը դնելու ենք, իրազեկելու ենք բոլորին, հրավիրելու ենք բոլոր ցանկացողներին և մրցույթի միջոցով ընտրելու ենք լավագույնին»,- ասաց:

Թողնել պատասխան

Back to top button