Հասարակություն

«Նոյլենդի» շինարարությունն անհանգստացնում է բնապահպաններին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Դալմայի այգին դարձյալ վերածվել է շինհրապարակի: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածվել, որ Երևանի Դալմայի այգիներին հարակից տարածքում կկառուցվի «Նոյլենդ» պատմամշակութային և և զբոսաշրջության կենտրոն:
Աշխատանքները, որ արդեն սկսվել են, կընթանան 3 տարի: Այս հանգամանքը չէր կարող անտարբեր թողնել բնապահպան ակտիվիստներին: Դայմայի այգիների կարևորությունը ընդգծել են դեռեւս ցարական Ռուսաստանում՝ դրանք ընդգրկելով   կայսության արժեքավոր հողերի շարքում, ասում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։
Այսօր արդեն Դալմայի այգիները ոչնչացվում են` տեղը զիջելով ինչ-ինչ շինարարական կառույցների, նկատեց նա: Սակայն ինչպես պարզվեց Սանասարյանի խոսքերից, իրեն այս դեպքում ոչ այնքան կանաչ տարածքների ոչնչացումն է անհանգստացնում, որքան կառուցվելիք շինության էությունը:
Նշենք, որ նախատեսվում է կառուցել թեմատիկ այգի, որտեղ վերարտադրվելու է «Նոյան տապան» լեգենդը: Կառուցվելու են նաև համաշխարհային 4 խոշոր կրոնները խորհրդանշող կառույցներ` քրիստոնեական եկեղեցի, մահմեդական մզկիթ, բուդդայական տաճար և հրեական սինագոգ:

«Ռադիոլուրը» Հակոբ Սանասարյանից հետաքրքրվեց, թե ինչ է անում Կանաչների միությունը կանաչ տարածքների պահպանման համար: Այլևս ոչինչ չենք կարող անել, պատասխանեց միության նախագահը:

Դալմայի այգիներում տարեց տարի կանաչի վերացման տենդենցին ռեժիսոր  Արշակ Զաքարյանը նոր չէ, որ սկսել է հետևել: Ըստ այդմ՝ նա չի բացառում, որ շուտով այնտեղ ընդհանրապես որևէ կանաչ տարածք չի մնա:
եթե հասարակությունը այլևս չի պայքարում, փոխարենը` ակտիվ առևտուր է անում այգիների տարածքում կառուցված առևտրի կենտրոնից՝ «Դալմա մոլից», ապա չի՞ նշանակում, որ հասարակությունն այսօր շատ ավելի նման կառույցների պահանջ ունի, քան՝ կանաչ տարածքների:
Դե արդեն հանձնվել ու համակերպվել են, դրա համար էլ գնում են առևտուր անելո,«Ռադիոլուրի» դիտարկմանն արձագանքեց Հակոբ Սանասարյանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button