ԿարևորՔաղաքական

Մեկնարկում է նախագահի թեկնածուների առաջադրման փուլը

Այսօրվանից մեկնարկում է հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածուների առաջադրումը: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչև հունվարի 4- ը ժամը 18- ը։ Առաջադրման համար սահմանված ժամանակահատվածը համընկել է Ամանորի և նախածննդյան տոների հետ, սակայն այդ օրերին ԿԸՀ- ն կաշխատի։ Հանձնաժողովի անդամները և աշխատակազմն աշխատելու են հերթափոխով:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները` համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ, և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով:

Թողնել պատասխան

Back to top button