Մշակույթ

Հայերի համար հայրենիքի, օտարերկրացիների համար՝ վառ և ջերմ գույների կարոտի դրսեւորում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Ռիգայում  բացվել է հայաստանցի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Այն կազմակերպել են Լիտվայի եւ Լատվիայի հայկական համայնքները՝ Ռիգայի Գեղարվեստի ակադեմիայի հետ համատեղ:
Ցուցահանդեսը, որին ներկայացված են 43 հայ նկարիչների 82 աշխատանքներ, բացվել է դեկտեմբերի 19-ին և կշարունակվի մինչև հունվարի 10-ը:
Ինչպես Ռադիոլուրի հետ զրույցում հայտնել է  «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը`  ցուցահանդեսն այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել, որ արդեն կան նաև Ռիգայից հետո մերձբալթյան երկրների այլ քաղաքներում ևս ցուցադրություններ կազմակերպվելու առաջարկություններ:
Սերգո Երիցյանի տեղեկացմամբ` ցուցահանդեսը մեծ հետաքրքրքրություն է առաջացրել ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների մոտ:
Եթե հայերի համար այն կարոտի դրսևորումն է հայրենիքի նկատմամբ, ապա օտարերկրացիների համար վառ և ջերմ գույների կարոտն է։

Թողնել պատասխան

Back to top button