ԿարևորՔաղաքական

Կայացել է Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով:

Կարեւորելով բանակաշինության դերը մեր պետական քաղաքականության մեջ՝ Բակո Սահակյանն իր ելույթում անդրադարձել է անցնող տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին եւ առկա հիմնախնդիրներին:
Հանրապետության ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն հրամանատարական կազմին` կապված բանակի շարունակական հզորացման, մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման եւ ժողովրդի անվտանգության ապահովման հետ:

Թողնել պատասխան

Back to top button