ԿարևորՄշակույթ

Արվեստը շարունակում է մնալ մերկ, իսկ բիզնեսը՝ գռեհիկ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/251212theater.mp3

Ազատ ստեղծագործող. հնչում է գեղեցիկ, բայց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ասում է, լավ օրից չէ,որ հայտնվել է այս կարգավիճակում։ Բայց դժգոհություններն առայժմ շրջանցում է և ամփոփում տարվա ամենակարևոր ձեռքբերումները ստեղծագործական կյանքում։ Դերասան Արա Դեղտրիկյանի ստեղծագործական կյանքում 2012-ին հարբերական անդորր էր. բուռն սերիալային գործունեությունից հետո հանգստի կարիք կար, բայց թատրոնում կյանքը շարունակվում էր։ Տարվա ամենամեծ ստեղծագործական ձեռքերումն էլ , բնականաբար, թատրոնում է ունեցել։
«Թատրոնում ինչ որ բան փոխվում է, երբ ասպարեզոմ հայտնվում են տաղանադավոր նոր անուններ»,- ասում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
Ասում է՝ մեծ բավականաություն է ստանում հատկապես այն ժամանակ, երբ հաջողություններ են ունենում իր սաները։ Սամսոն Մովսիսյանը 2012-ին տիկնիկային թատրոնում բեմադրեց «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը։ Երիտասարդ ռեժիսոր Նարինե Գրիգորյանի տիկնիկայինում բեմադրված նոր ներկայացումը հաջողությամբ մասնակցեց մի շարք փառատոների։
«Երիտասարդներին միշտ պետք է հնարավորություն տալ, անգամ սխալվելու»,-ասում է տինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Թատերական գործիչներն ամփոփում են տարին արձանագրելով նաև հետևյալը. մոտ տասը տարի շրջանառության մեջ դրված «Թատրոնի մասին » օրենքն այս տարի էլ չընդունվեց։
«Արվեստն ու բիզնեսը, փաստորեն, այս տարի էլ չկարողացան բարեկամություն անել։ Արվեստը շարունակում է մնալ մերկ, իսկ բիզնեսը՝ գռեհիկ»,- եզրափակում է Ռուբեն Բաբայանը։

Թողնել պատասխան

Back to top button