ԿարևորՄիջազգային

Արեւմտյան աշխարհն ու աշխարհի կաթոլիկներն այսօր նշում են Սուրբ Ծնունդը

Այսօր կաթոլիկ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Սուրբ Ծննդյան պատարագը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի գլխավորությամբ մատուցվել է նախօրեին` ուշ երեկոյան, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում:
Ավելի վաղ Հռոմի պապը Առաքելական պալատի իր աշխատասենյակի պատուհանագոգին «խաղաղության մոմ» էր վառել, որը խորհրդանշում է ողջ աշխարհում խաղաղության և բարեկեցության ձգտումը:
Բեթղեհեմում տոնական պատարագը մատուցել է Երուսաղեմում կաթոլիկ եկեղեցու առաջնորդ պատրիարք Ֆուադ Տուալը:

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն էլ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հանդես կգա ավանդական հեռուստաուղերձով, որն այս տարի առաջին անգամ կցուցադրվի 3D ձևաչափով:
2012 թվականը նշանավորվում է ծննդյան տոների թագավորական ուղերձների ավանդույթի 80 ամյակով, որի սկիզբը դրել է Եղիսաբեթ թագուհու պապիկը` Գեորգ 5-րդը 1932 թվականին:
Ծննդյան տոների կապակցությամբ Եղիսաբեթ 2-րդի առաջին ուղերձը հնչել է 1952 թվականին ռադիոյով: Նրա առաջին հեռուստաուղերձը հեռարձակվել է 1957-ին:

Թողնել պատասխան

Back to top button