Հասարակություն

Արարատից՝ Արարատ՝ ճոպանուղով

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Միջազգային տարաբնույթ հակասությունների, ազգային ու կրոնական հայացքների անհանդուրժողականության, միջազգային ահաբեկչության ու այլ մարտահրավերների դեմ պայքարելու նպատակով համաշխարհային հանրությանն անհրաժշետ է մի առանցքային միավորող գաղափար, որը կկարողանա համախմբել տարբեր դավանանքների հետևորդ մարդկանց:
Գավառի նախկին քաղաքապետ ֆելիքս Ղարաբաղցյանն առաջարկում է «Նոյյան այգի»  կառուցել ու  իրականություն դարձնել միջազգային համերաշխության ծրագիրը։
«Փոքր պետությունում երկխոսության գաղափարախոսությանը կմիանան աշխարհի բոլոր պետությունները»,- կարծում է  Ֆելիքս Ղարաբաղցյանը:
Նա առաջարկում է «Նոյյան այգին» կառուցել Արարատ լեռան լանջին, այգում ստեղծել միջազգային հոգևոր աշխարհի ներկայացուցիչների, միջպետական ու միջազգային հասարակական կազմակերպությունների շուտափույթ համագործակցության հնարավորություն:
Գաղափարը տարիներ շարունակ խմորվում, քննվում է ոչ միայն նախագծի հեղինակի մոտ, այլ նաև օտարազգի շատ ներդրողների մոտ: Միջազգային այս ծրագրի կյանքի կոչելու համար որևէ պետական միջոց չի հատկացվի: Նախագծով  նախատեսվում է  ճոպանուղի կառուցել դեպի Արարատ լեռ:
Որքանո՞վ է իրական դեպի Հայաստանից դեպի Թուրքիա ճոպանուղու կառուցումը։ Միջազգային համերաշխության ծրագրի հեղինակ Ֆելիքս Ղարաբաղցյանը նշում է, որ ճոպանուղու գաղափարը իրականանալի է այնքանով, որքանով, որ այս ծրագիրը ոչ թե մենակ Հայաստանի, այլ միջազգային ծրագիր է. միջազգային հանրության պահանջով ճոպանուղու կառուցումը շատ հեշտ կլինի՝ թույլատրելու իմաստով: Թուրքիան էլ կհամաձայնի, որ կառուցեն դա: Տարբեր մարդիկ կան, որ պատրաստ են ճոպանուղու կառուցումը ֆինանսավորել:
Կառավարությունում ծրագրից տեղյակ են, նախագծի  հեղինակը երեք տարի առաջ է հանդիպել նրանց հետ, քննարկել են,  ստացել է համաձայնությունը, նախնական տեղը  որոշված է, քննարկումներ, իհարկե, դեռ կլինեն, թե Արարատի մարզի  որ տարածքում շուրջ 600 հա-ի   տարածք հատկացնեն առաջին քայլերն իրականացնելու համար։
Ֆելիքս Ղարաբաղցյանը հակված է կարծել, որ ծրագրին հանրապետության նախագահը տեղյակ չէ, ցանկանում է հանդիպել ու մանրամասն ներկայացնել իր գաղափարը:

Վերջերս նաև շրջանառության մեջ է  դրվել Դալմայի այգիներին հարակից տածաքում Նոյլենդի կառուցման նախագիծը: Գաղափարը մերն է, սակայն, ընդհանուր առմամբ դեմ չենք, որ մեկ ուրիշն էլ օգտագործի այն, ասում է Ֆելիքս Ղարաբաղցյանը: Նոյլենդի կառուցումը որևէ կերպ «Նոյյան այգու» կառուցմանը չի կարող խանգարել։
«Դալմայի այգիներում մեր ծրագիրը չի տեղավորվի»,- ասում է նա:

Թողնել պատասխան

Back to top button