ԿարևորՔաղաքական

Ամերիկահայությանն անհանգստացնում է Հեյգելի թեկնածությունը

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել սենատոր Չակ Հեյգելին պաշտպանության նախարարի թեկնածու առաջադրելու փաստի կապակցությամբ։

Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ անհանգստացնում է Հայոց ցեղասպանության հարցով սենատոր Հեյգելի դիրքորոշումը։ Վերջինս դեմ է 1915 թվականի հայկական կոտորածները ցեղասպանություն ճանաչելու բանաձեւերին։

«Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, եղել է 1915 թվականին։ Որպես ԱՄՆ սենատորներից մեկը ես կարծում եմ, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը դա պատմաբաններին թողնելն է, որպես որոշել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու»,- 2005 թվականին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հեյգելը։

Արամ Համբարյանը նշել է, որ որքան էլ Էրդողանին ու իր դաշնակիցներին դուր գա երկարատեւ եւ արդար խաղաղությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, որին ձգտում է Հեյգելը, չի կառուցվի ցեղասպանության ժխտման վրա։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button