ԿարևորՔաղաքական

Փոխվում է ՄԽ ամերիկացի համանախագահը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի առաքելությունն ավարտվել է, հայտնում են ՀՀ- ում ԱՄՆ դեսպանատինց։
Բրադկեին ժամանակավորապես կփոխարինի Յան Քելին: Նա վերջին երկու տարում եղել է ԵԱՀԿ- ում ԱՄՆ ներկայացուցիչը, իսկ մինչ այդ նաեւ ղեկավարել է պետդեպարտամենտի Ռուսաստանի բաժինը։

Քելին նաեւ աշխատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատանը, եղել է մամուլի կցորդ։

Նույն այս տեղեկությունը տարածած Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի՝ բանակցությունների միջոցով ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում կողմերի աջակցելու դերին։

 

Թողնել պատասխան

Back to top button