ԿարևորՀասարակություն

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Թողնել պատասխան

Back to top button