Մշակույթ

Մանկավարժականը ոչ միայն կրթության, այլև մշակութային կարևոր օջախ է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանի նկարիչների միության շենքում այսօր կազմակերպվել է ցուցահանդես` նվիրված Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման  90-ամյակին։ Բոլոր ցուցասրահներում ներկայացված են համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, այսօրվա դասախոսների, շրջանավարտների և ուսանողների աշխատանքները: Այսօր երիտասարդների կողքին Մանկավարժական համալսարանում աշխատում են նաև ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանն ու վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանը: Ցուցահանդեսում կարելի է հանդիպել նաև նրանց աշխատանքներին:
Ցուցադրված աշխատանքներին բազմաթիվ ուսանողներից և հյուրերից բացի ծանոթացել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհավերելով համալսարանին հոբելյանի առթիվ` նախարար Աշոտյանը ցուցահանդեսի բացմանը նկատեց, որ համալսարանը ոչ միայն կրթության, այլև մշակութային կարևոր օջախ է։
Եթե ունես հրաշալի ուսուցիչներ, ուրեմն ունես հարուստ պետություն, կարևորելով ուսուցչի դերը` իր հերթին նկատեց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։

Թողնել պատասխան

Back to top button