ԿարևորՔաղաքական

Հրանտ Բագրատյանն առաջադրվում է նախագահի թեկնածու

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Ազատութուն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը որպես թեկնածու կառաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններում. որոշումն այսօր կայացվել է կուսակցության 9-րդ արտահերթ համագումարի ընթացքում:

Համագումարին հրավիրվել են միայն  Հայ ազգային կոնգրեսի նախկին ու ներկա անդամները: Մասնակիցների թվում են եղել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:
Խորհրդարանական կուսակցությունները համագումարին չեն հրավիրվել: Հրանտ Բագրատյանը նշել է, որ իր առաջադրումը պրոցեսներն արագացնելու և որոշակիացնելու  նպատակ ունի, ինչը հասարակության պահանջն է:
Բագրատյանը նաև ասել է, որ ամբիացիաներ չունի և իշխանություն չի ուզում:  Նախկին վարչապետը նաև ՀԱԿ առաջնորդի և իր փոխհարաբերություններին է անդրադարձել:

«Նախագահ Տեր-Պետրոսյանի հետ ես հիանալի հարաբերությունների մեջ եմ և չեմ կարծում, որ մեր ճանապարհները կխաչաձևվեն: Նման մտադրություն, համենայն դեպս, չունեմ: Բայց կա նաև այն, որ կյանքն առաջ է գնում և նոր իրողություններ կան: 5 տարի առաջ համաժողովրդական շարժումը ձևավորվեց իշխանափոխության պլատֆորմի վրա, այսօր խնդիրը գաղափարախոսական պլատֆորմ ունենալն է»,- ասել է նա:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button