ԿարևորՀասարակություն

Հայաստանին պետք է հաց եւ արդարություն, ասում է Օմբուդսմենը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մաղթում է, որ 2013- ին ազատվենք իշխանավոր բիզնեսմեններից և անիրավ դատավորներից։
«Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում»,- գրել է Կարեն Ադնրեասյանը՝ հիշելով հռոմեացի պոետ Յուվենալին։

«Յուվանալն ասում էր. «Ժողովուրդը պահանջում է հաց և տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր արդեն պետք է հաց և արդարություն: Բոլորին հացով ապահովելու համար՝ հուսամ գալիք տարում կազատվենք իշխանավոր բիզնեսմեններից և տնտեսական անարդար մրցակցությունից: Բոլորին արդարություն տալու համար՝ հուսամ կազատվենք այն անիրավ դատավորներից, որոնք բիզնեսի են վերածել դատաիրավական համակարգը»,- գրել է Օմդուդսմենը:

Թողնել պատասխան

Back to top button