Կարևոր

Կանադական օդուժն ապահովում է Ձմեռ պապի եւ նրա նվերների անվտանգությունը

Կանադայի պաշտպանության նախարարությունը չորս կործանիչ էր առանձնացրել իր երկրի տարածքում  Ձմեռ պապի եւ նրա սուրբծննդյան նվերների անվտանգությունն ապահովելու համար։ Երբ Հյուսիսային բեւեռում Ձմեռ պապը սահնակով սկսեց իր համաշխարհային շրջագայությունը տարբեր երկրներ եւ մոտեցավ Կանադայի սահմաններին՝ Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր նահանգներին, նրա սահնակը դիմավորեցին  F-18 երկու կործանիչները։

Ավելի ուշ, դեպի արեւմտյան ափ ճանապարհի կեսին, նրանց փոխարինեցին այլ երկու ռազմական ինքնաթիռներ՝ շարունակելով ապահովել Ձմեռ պապի եւ նրա նվերների անվտանգությունը։

Ի դեպ՝ Կանադա մուտքի թույլտվության կարիք Ձմեռ պապը չունի, քանի որ 2008 թվականին Կանադայի կառավարությունը նրան շնորհել է քաղաքացիություն։ Ինչպես անցնող շաբաթ հայտարարել է Կանադայի քաղաքացիության եւ ներգաղթի նախարար Ջեյսոն Կիննին, «լինելով կանադական քաղաքացի, Սանտան կարող է ազատորեն հատել մեր սահմանը մոլորակով մեկ իր ճանապարհորդության ժամանակ»։

Ի դեպ՝ Ձմեռ պապիկի ուղեւորությանը կարելի է հետեւել ինտերնետով՝ այցելելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտտպանության միացյալ հրամանատարության՝ NORAD կայք։

Ի դեպ՝ NORAD- թ Սանտայի ուղեւորություններին հետեւում է 1955 թվականից։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button