Հասարակություն

Փակ են Լարսը՝ Վրաստանում, Սելիմի լեռնանցքը՝ Հայաստանում

Այսօր ժամը 13.00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ է Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը, հայտնում են ԱԻՆ- ից։

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Թողնել պատասխան

Back to top button