Քաղաքական

Ընտրակաշառքի թիվը կտրուկ կնվազի ֆինանսապես ուժեղ քաղաքական ուժի բացակայության պատճառով

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատել է, որ ընդդիմությունն այնքան է պառակտվել, որ ժամանակահատվածը շատ կարճ է` միավորվելու և միասնական թեկնածու ներկայացնելու համար:
Ըստ նրա` առանց այն էլ առաջացած խառնաշփոթում բոլոր խաղաքարտերը վերջնական խառնեց քաղաքական պայքարից ԲԿՀ առաջնորդի դուրս գալը:

Ընտրություններում այսօրվա դրությամբ սոցիոլոգը որպես թեկնածու տեսնում է Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և ՀԱԿ-ից որևէ մեկին:

Ինչ վերաբերում է ընտրազանգվածին և ընտրություններին նրանց մասնակցությանը, սոցիոլոգը տեղեկացրեց, որ ընտրողների ակտիվությունը 65 տոկոսից բարձր դեռևս չի եղել, հետևաբար՝ այսօրվա դրությամբ պատրաստ է ընտրություններին մասնակցել բնակչության 55 տոկոսը:  Իսկ թե մնացած 10 տոկոսը ինչ որոշում կկայացնի, ցույց կտան ժամանակն ու նոր զարգացումները:

Անդրադառնալով ընտրակաշառքների հավանականությանը՝ Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ դրանց թիվը կտրուկ կնվազի` պայմանավորված ընտրություններում ֆինանսապես ուժեղ քաղաքական ուժի բացակայությամբ:
Միևնույն ժամանակ՝ սոցիոլոգը վստահ է` որքան էլ նվազեն նման դեպքերը, միևնույն է իսպառ չեն վերանա:

 

Թողնել պատասխան

Back to top button