ԿարևորՀասարակություն

Պաշտոնապես բացվել է «Ծաղկաձոր Մարիոթ»-ը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Եւս մեկ առաջընթաց քայլ` Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու եւ օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու համար. Ծաղկաձորում այսօր պաշտոնապես բացվել է «Ծաղկաձոր մարրիոթթ» հյուրանոցային համալիրը: Միջազգային չափանիշերին համապատասխան այս հաստատության բացմանը մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շրջել է համալիրի տարածքում` ծանոթացել նրա պայմաններին ու հնարավորություններին: Հյուրանոցային համալիրը 2 խոշոր կազմակերպությունների` «Հայռուսգազարդ»-ի եւ «Մարիոթ ինթերնեշընըլ»-ի համագործակցության արդյունք է:

Կազմակերպությունների միջեւ միջազգային չափանիշերին համապատասխան հյուրանոցային համալիր կառուցելու որոշում կայացվել է 2011 թվականի ապրիլի 13-ին: Դա տեղի է ունեցել «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակներում: 2012-ին «Հայռուսգազարդ»-ի եւ «Մարիոթ ինթերնեշընըլ»-ի կնքած համաձայնագրով «Ադիգազ» հանգստյան տան կառավարումն անցել է «Մարրիոթ» ընկերությանը: Կնքված համաձայնագրով հյուրանոցի վերանորոգումն իրականացվել է Մարիոթ միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշերին համապատասխան եւ համալիրը կրում է «Ծաղկաձոր Մարրիոթ հոթել անվանումը»: Համալիրի գլխավոր տնօրեն Սամվել Մանուկյանի փոխանցմամբ` ծրագիրը կյանքի կոչելն արժեցել է 32 մլն ամերիկյան դոլար, որը վարկային միջոցներ են:

Թողնել պատասխան

Back to top button